Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսում

Մայիսի 25-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են Իրաքի հյուսիսային Մեթինա շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Աղբյուրի համաձայն՝ հարվածների արդյունքում «շարքից հանվել է» PKK-ի 3 զինյալ:

Վերջին շրջանում Թուրքիայի ուժային կառույցները քուրդ զինյալների դեմ ակտիվ գործողություններ են իրականացնում ինչպես երկրի արևելքում և հարավում, այնպես էլ Իրաքի հյուսիսային հատվածներում:

2015-ի ամռանից քրդական կառույցի դեմ գործողություններին մասնակցում են ինչպես ոստիկանության և ժանդարմերիայի, այլնպես էլ բանակի ուժերը՝ ծանր զրահատեխնիկայի և օդուժի ներգրավմամբ:

Մարտերի հետևանքով Թուրքիայի արևելքում և հարավում մի շարք բնակավայրեր ավերակների են վերածվել: Բացի այդ, արևելյան և հարավարևելյան նահանգներից տարբեր հաշվարկներով տեղահանվել է 350-500 հազար բնակիչ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *