Վրաստանում պահանջում են քայլեր ձեռնարկել և ազատել Կոնգոյում գերեվարված վրաստանցի օդաչուին

Մայիսի 24-ին Վրաստանի Ախմեթիի շրջանի Զեմո Ալվանի գյուղում բողոքի ակցիա է կազմակերպվել։ Ցուցարարները Վրաստանի կառավարությունից պահանջել են քայլեր ձեռնարկել Կոնգում գերեվարված վրաստանցի օդաչու Սոսո Օսուրալիին ազատելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է վրացական Reginfo լրատվակայքը։

Նույն օրը Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Զվիադ Գոնաձեն հայտարարել է, որ Կոնգոյի ժողովրդական հանրապետությունում կառավարական ուժերի և ապստամբների միջև բախումներ են տեղի ունեցել։ Ըստ նրա՝ հնարավոր է, որ վրաստանցի օդաչուն դարձել է այդ բախումների զոհը։

Կոնգոյում գերեվարված վրաստանցի օդաչու Սոսո Օսուրալին

Կոնգոյում գերեվարված վրաստանցի օդաչու Սոսո Օսուրալին

Վրաստանը նաև հարցում է ուղարակել Կոնգոյի կառավարությանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և ՄԱԿ-ին, սակայն դեռևս որևէ պատասխան չի ստացել,  և տեղեկությունը շարունակում է մնալ անստույգ։

Հիշեցնենք, որ Մի-24 հարվածային ուղղաթիռը Կոնգոյում խոցվել էր հունվարի 28-ին։ Ուղղաթիռի օդաչուն՝ Վրաստանի քաղաքացի Սոսո Օսուրաուլին, գերի էր ընկել կառավարական ուժերի դեմ կռվող ապստամբների մոտ: Օսուրաուլիին ազատելու համար ապստամբները պահանջում են 1մլն դոլար փրկագին։

Օդաչուի համագյուղացիները նշում են, որ  Օսուրաուլին արդեն 2 տարի է, ինչ աշխատում էր Կոնգոյում: Նա նաև 2008թ.. ռուս-վրացական պատերազմի վետերան է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *