ԱՄՆ զորքերում փորձարկվել է հակադրոնային դյուրակիր ՌԷՊ համակարգ

ԱՄՆ ԶՈւ օդադեսանտային 82-րդ դիվիզիայի ստորաբաժանումներից մեկում առաջին անգամ անցկացվել է մասնավոր և փոքր դրոնների դեմ պայքարի համար նախատեսված նոր VMAX RF  դյուրակիր ՌԷՊ կայանի կիրառմամբ վարժանքներ:

VMAX RF-ը մյուս ՌԷՊ կայանների համեմատ ավելի փոքր է և ավելի հարմար է մարտի դաշտում տեղափոխելու ու օգտագործելու համար: Ի տարբերություն տրանսպորտային միջոցների վրա տեղադրված կայանների՝ սրա դեպքում ղեկավարման և սնուցման մեխանիզմը տեղադրված է ուսապարկի մեջ:

I used to bullseye womp rats in my T-16 back home…Our Devil Electronic Warfare (EW) teams conducted the first-ever…

تم نشره بواسطة ‏‎1st Brigade Combat Team, 82nd Airborne Division‎‏ في 17 مايو، 2017

Ռուսաստանյան «Իզվեստիա» թերթը նշում է, որ կայանի մարտավարատեխնիկական բնութագիր գաղտի է պահվում, սակայն հաջողվել է պարզել, որ կայանի գործողության շառավիղը շուրջ 500մ է, և այդ շրջանում էլ կայանը ճնշում է ԱԹՍ-ի ղեկավարող կապը և ստեղծում ռադիոէլեկտոնային վարագույր:

Նշվում է, որ հետագայում այդ ՌԷՊ կայանի վրա մասնագիտացած ստորաբաժանման օպերատորները գործելու են Իրաքում, որտեղ էլ ահաբեկչական խմբավորումները հենց փոքր դրոնների միջոցով դժվարություններ են առաջացնում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի համար:

Նշենք նաև, որ փոքր դրոնները բացի հետախուզական նպատակներով կիրառումից, որոշ վերափոխումների արդյունքում օգտագործվում են նաև որպես հարվածային միջոց:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *