Իրանի բանակի ցամաքային ուժերը զորավարժության ժամանակ վնասազերծել են պայմանական ահաբեկիչներին

Մայիսի 24-ին Իրանի բանակի ցամաքային ուժերը «Բեյթ օլ մողադաս-29» զորավարժության սցենարներից մեկով չեզոքացրել են պայմանական ահաբեկիչներին։ Այս մասին մայիսի 24-ին տեղեկացնում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը։

Ըստ հրապարակված լուսանկարների՝ զորավարժությանը ներգրավվել են օդուժ, ծանր զրահատեխնիկա, այդ թվում՝ նաև տանկեր, և այլն:

Իրանի բանակի ցամաքային ուժերի «Բեյթ օլ մողադաս» զորավարժությունը

Իրանի բանակի ցամաքային ուժերի «Բեյթ օլ մողադաս» զորավարժությունը

Զինծառայողները պայմանական հակառակորդին հետևել են «Մոհաջեր-2» անօդաչու թռչող սարքի միջոցով։ Զորավարժության ընթացքում Bell AH-1 Cobra ուղղաթիռներով հայտնաբերվել և  4 կմ հեռավորությունից ոչնչացվել է  պայմանական հակառակորդի զրահամեքենաների շարասյունը։ Հետախուզություն իրականացվել է նաև Bell-206 ուղղաթիռներով։

Հակառակորդի զրահամեքենաների շարասյանը հարվածներ են հասցվել նաև հրետանով, այդ թվում՝ տեղական արտադրության 107 մմ համազարկային կրակի ռեակտիվ կայաններով։

Իրանի բանակի ցամաքային ուժերի «Բեյթ օլ մողադաս-29» զորավարժությունը մեկնարկել է մայիսի 24-ին,  երկրի կենտրոնական Սպահան նահանգում։ Զորավարժության նպատակը տեղական արտադրության զենքերը փորձարկելն է։

Զորավարժությանը ներգրավվել են հետևակային, արագ արձագանքման ուժեր, հրետանի, անօդաչու թռչող սարքեր, զրահատեխնիկա, ուղղաթիռներ։ Վարժանքներին ներգրավվել են նաև Իրանի բանակի ռազմաօդային ուժերի կործանիչներ։

Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերին բանակի ցամաքային ուժերի զորավարժության ժամանակ Իրանը ներկայացրեց տեղական արտադրության ԱԹՍ, հակադրոնային համակարգ, դիպուկահար հրացաններ։

Իրանի բանակի ցամաքային ուժերի «Բեյթ օլ մողադաս» զորավարժությունը

Իրանի բանակի ցամաքային ուժերի «Բեյթ օլ մողադաս» զորավարժությունը

Իրանի բանակի ցամաքային ուժերի «Բեյթ օլ մողադաս» զորավարժությունը

Իրանի բանակի ցամաքային ուժերի «Բեյթ օլ մողադաս» զորավարժությունը

Իրանի բանակի ցամաքային ուժերի «Բեյթ օլ մողադաս» զորավարժությունը

Իրանի բանակի ցամաքային ուժերի «Բեյթ օլ մողադաս» զորավարժությունը

Իրանի բանակի ցամաքային ուժերի «Բեյթ օլ մողադաս» զորավարժությունը

Իրանի բանակի ցամաքային ուժերի «Բեյթ օլ մողադաս» զորավարժությունը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *