Երեք օրում Թուրքիայում սպանվել է 2 զինծառայող, ևս 3-ը վիրավորվել է

Մայիսի 24-ին Թուրքիայի արևելյան Թունջելի նահանգում ուժայինները և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների միջև բախումներում վիրավորվել է Թուրքիայի ժանդարմերիայի 2 զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրք-քրդական բախումներ Հաքքարի նահանգի Յուկսեկովա գավառում. արխիվ

Թուրք-քրդական բախումներ Հաքքարի նահանգի Յուկսեկովա գավառում. արխիվ

Զինծառայողները վիրավորվել են ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով: Զինծառայողները հոսպիտալացվել են:

Նույն օրը Դիարբեքիր նահանգում պայթյունի հետևանքով վիրավորվել է ժանդարմերիայի ևս մեկ զինծառայող: Հայտնում է «Հյուրիեթ» պարբերականի հետ:

Ավելի վաղ՝ մայիսի 22-ին, Թուրքիայի հարավային Օսմանիե նահանգում Թուրքիայի ԶՈւ զինծառայողների և PKK-ի միջև բախումներում սպանվել է ժանդարմերիայի 1 զինծառայող:

Նույն օրը Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում կայծակի հետևանքով մահացել է ևս մեկ ժանդարմ: Հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը (1, 2):

Հիշեցնենք, որ Թուրքիայի ուժայինների և քրդական կառույցի զինյալների բախումները վերսկսկել են 2015-ի ամռանից հիմնականում արևելյան և հարավարևելյան նահանգներում: Մարտերի հետևանքով ավերակների են վերածվել այդ նահանգների բնակավայրեր: Բացի այդ, տեղահանվել է մոտ 350-500 հազար բնակիչ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *