Ռուսաստանի ԶՈւ են վերադարձվել նախկինում աշխատանքից ազատված 17000 սպա

Մայիսի 24-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ զինված ուժերի շարք է վերադարձվել նախկինում հեռացված 17000 սպա։ Այս մասին հայտարարում է «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

ՌԴ ԶՈւ սպաներ

ՌԴ ԶՈւ սպաներ

«Մենք հեռացված սպաների մի մասին վերադարձրել ենք։ Ընդհանուր առմամբ բանակ է վերադարձվել շուրջ 17000 սպա, որոնք ավելի վաղ հեռացվել էին», — ասել է Շոյգուն:

Ավելի վաղ՝ 2015 թվականին, Շոյգուն հայտարարել էր, որ որակավորված մասնագետների պակասով պայմանավորված՝ ծառայության են վերադարձվել ավելի վաղ աշխատանքից հեռացված շուրջ 15 000 զինծառայող։

Ռուսաստանի օդատիեզերական ուժերում, օրինակ, օդաչուների պակասորդը 2016-ի դրությամբ կազմել է  1300 մարդ։ Մասնավորապես, նաև այդ պատճառով վերջին տարիներին աճել էր Ռուսաստանի օդուժի ավիավթարների թիվը:

Այս դեպքում պաշտպանության նախարարը չի հստակեցրել,  թե այդ 17000 զինծառայողները  արդյոք 2016-ին են վերադարձվել ծառայության։

Շոյգուն նաև հայտարարել է, որ 2016-ին Ռուսաստանի ԶՈւ ցամքայաին զորքերում կազմավորվել է 4 մոտոհրաձգային և 1 տանկային դիվիզիա, ինչպես նաև տարբեր նշանակության 4 բրիգադ (մոտոհրաձգային, հրթիռային, զենիթահրթիռային և բանակային ավիացիայի)։

Նախարարի խոսքերով՝ 2012 թվականից ՌԴ զորքերը համալրվել են ավելի քան 30000 միավոր նոր և արդիականցված զինատեսակներով և տեխնիկայով՝  այդ թվում 50 ռազմանավով, 1300 ԱԹՍ-ներով, 4700 տանկով և մարտական զրահապատ մեքենաներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *