Թուրքիայի զինված ուժերում շարունակվում են ձերբակալությունները

Մայիսի 24-ին Թուրքիայում 2016-ի հուլիսի ռազմական հեղաշրջումից հետո իրականացվող հետաքննության արդյունքում երկրի 27 նահանգներից Թուրքիայի զինված ուժերի անձնակազմի 115 մարդու նկատմամբ բերման ենթարկելու որոշում է ընդունվել, որոնցից 30-ին արդեն ձերբակալել են: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Գործողությունների կենտրոնը եղել է Թուրքիայի կենտրոնական Քոնյա նահանգը: Կասկածյալների թվում նաև ընդգրկված են Թուրքիայի ԶՈւ՝ Քոնիայում տեղակայված ռազմաբազայի անձնակազմի ներկայացուցիչներ: Նրանք մեղադրվում են ԱՄՆ-ում բնակվող հոգևոր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի կառույցի անդամ լինելու համար:

Մինչև այս՝ մայիսի 23-ին, անցկացված հետաքննության արդյունքում կասկածյալ է հայտարարվել Թուրքիայի ԶՈւ անձնակազմի 144 մարդ, որոնցից 20-ը արդեն ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-16-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեռաշրջման փորձ, որից հետո երկրում սկսվել են ձերբակալություններն ու պաշտոններից հեռացումները: Մինչև 2016 թվականի դեկտեմբեր երկրի զինված ուժերից հեռացվել է շուրջ 22.085 մարդ, որից 16.409-ը ռազմական դպրոցների կուրսանտներն են:

Բացի այդ, հուլիսից Թուրքիայում «արտակարգ դրություն» է հայտարարվել, որը շարունակվում է մինչև այժմ: Այն հնարավարություն է տալիս երկրի իշխանություններին օրենքի ուժ ունեցող որոշումներ ընդունել առանց խորհրդարանի և սահմանադրական դատարանի հետ համաձայնության:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *