Իրանի բանակի ցամաքային ուժերը վարժանքներ են անցկացնում երկրի կենտրոնում

Մայիսի 24-ին Իրանի բանակի ցամաքային ուժերը երկրի կենտրոնական Սպահան նահանգի Նասրաբադ քաղաքում սկսել են «Բեյթ օլ մողադաս-29» զորավարժությունը։ Այս մասին մայիսի 24-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Զորավարժության նպատակը տեղական արտադրության զենքերը փորձարկելն է։ Զինատեսակների անունները, սակայն, առայժմ չեն հաղորդվում:

Իրանի ցամաքային զորքերը զորավարժության ժամանակ, (արխիվ)

Իրանի ցամաքային զորքերը զորավարժության ժամանակ, (արխիվ)

Զորավարժությանը ներգրավվել են հետևակային, արագ արձագանքման ուժեր, հրետանի, անօդաչու թռչող սարքեր, զրահատեխնիկա, ուղղաթիռներ։

Վարժանքներին ներգրավվել են նաև Իրանի բանակի ռազմաօդային ուժերի կործանիչներ։

Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերին բանակի ցամաքային ուժերի զորավարժության ժամանակ Իրանը ներկայացրեց տեղական արտադրության ԱԹՍ, հակադրոնային համակարգ, դիպուկահար հրացաններ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *