[Լրացված] Մայիսի 20-ին թշնամու կրակոցից մահացել է ՊԲ զինծառայող

Մայիսի 20-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի  կրակոցից զոհվել է զինծառայող, 1996թ. ծնված Կարեն Սարիբեկի Դանիելյանը: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ կայքը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

[Լրացում] Մայիսի 20-ին ՀՀ Քննչական կոմիտեի կայքը հայտնում է, որ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Կարեն Դանիելյանի սպանության դեպքի առթիվ։

2017 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, զորամասերից մեկի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Սարիբեկի Դանիելյանը:

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

[Լրացում] Արցախի ղեկավար Բակո Սահակյանը մայիսի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի հայկական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արցախի պաշտպանության բանակի զորամասի զինծառայող Կարեն Դանիելյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *