Թուրք-քրդական բախումները տեղափոխվել են Էրզրում և Տրապիզոն

Մայիսի 17-ին զինված բախումներ են եղել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK)՝ Էրզրումում տեղակայված խմբերից մեկի և թուրքական ուժայինների միջև: Բախումների արդյունքում վիրավորվել է թուրքական ժանդարմերիայի մեկ ենթասպա: Տրապիզոնում սպանվել է մեկ ժանդարմ: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը:

Էրզրումում թուրք զինծառայողների և քուրդ զինյալների միջև բախումներ են եղել. (արխիվ)

Էրզրումում թուրք զինծառայողների և քուրդ զինյալների միջև բախումներ են եղել. (արխիվ)

Երեկ՝ մայիսի 17-ին, բախումներ էին եղել նաև Տրապիզոնում, ինչի արդյունքում սպանվել էր մեկ թուրք զինծառայող:

Էրզրումում, ըստ թուրքական կողմի տրամադրած տվյալների, սպանվել է մեկ քուրդ զինյալ: Բախումներում ներգրավվել է 5 քուրդ:

Ավելացնենք, որ մայիսի 17-ին մահացել էր նաև ավելի վաղ վիրավորված զինծառայող:  Բացի այդ, թուրքական օդուժը ավիահարվածներ էր հասցրել Իրաքի հյուսիսում քրդական կառույցիդիրքերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *