ՀՀ ՊՆ պատվիրակները մասնակցում են ՀԱՊԿ զորավարժության նախապատրաստմանը

ՀՀ ՊՆ ներկայացուցիչները Ռուսաստանում մասնակցում են ընթացիկ տարում Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժության մտահղացման մշակման, կազմակերպման և անցկացման հարցերի քննարկումներին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Դոնի Ռոստովում անցկացվող քննարկումներին ՀՀ պատվիրակները մասնակցում են ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետի առաջին տեղակալի գլխավորությամբ:

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժություն

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժություն (արխիվ)

Զորավարժությունն անցկացվելու է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2017թ. պլանի համաձայն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները մայիսի 15-16-ին Դոնի Ռոստովում մասնակցում են ընթացիկ տարում Ռուսաստանում և Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ պետությունների հետախուզության ուժերի և միջոցների «Որոնում-2017» համատեղ զորավարժության կազմակերպման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններին:

2017 թվականին մասամբ նաև Հայաստանի տարածքում է անցկացվելու ՀԱՊԿ հավաքական ուժերի «Մարտական եղբայրություն-2017» պայմանական անվանումով օպերատիվ ռազմավարական զորավարժությունը:

Զորավարժությունն իր մեջ ներառում է ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի ու ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների հետ «Փոխգործակցություն» համատեղ զորավարժությունը, խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն» և հետախուզական ստորաբաժանումների «Որոնում» մարտավարամասնագիտական զորավարժությունները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *