Թուրքիայում մահացել է քրդերի հետ բախումներում վիրավորված զինծառայող

Այսօր՝ մայիսի 17-ին, Թուրքիայում հիվանդանոցում մահացել է օրերս «Քրդստանի աշխատավորական կոսւակցության» (PKK) հետ բախումներում վիրավորված թուրք զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Զինծառայողը վիրավորվել է Շրնաքի թուրքական ռազմաբազայի վրա քուրդ զինյալների հարձակման հետևանքով:

Միևնույն ժամանակ թուրքական գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսային Զապ և Մետինա լեռնային շրջաններում PKK-ի ճամբարներին:

Ըստ թուրքական կողմի տարածած տեղեկության՝ գործողության արդյունքում «սպանվել է 11 քւորդ զինյալ»: Թուրքական օդուժի գործողությանը ներգրավվել են նաև անօդաչու թռչող սարքեր:

Վերջին ամսիներին Թուրքիայի տարածքում, ինչպես նաև Սիրաիոյւմ և Իրաքում թուրք-քրդական հարաբերությունները կրկին լարվել են և ուղեկցվում են փոխադարձ կոորսւտներով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *