ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմը հրետանային կրակով վարժանքներ է արել

Ռուսաստանի զինված ուժերի Սևծովյան նավատորմի «Սամում» հրթիռային նավը, «Ռ-239» և «Ռ-60» հրթիռային կատերները վարժանքների ընթացքում  հրթիռային հարվածներ են հասցրել պայմանական հակառակորդի նավերին։

Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

ՌԴ ԶՈւ «Սամում» հրթիռային նավը

ՌԴ ԶՈւ «Սամում» հրթիռային նավը

Վարժանքների ընթացքում խաղարկվել են նաև կապի հաստատման, մանևրելու, ինչպես նաև հակառակորդի օդային հարձակման միջոցներից պաշտպանվելու գործողություններ։

Վարժանքներին ներգրավվել են նաև Սու-30ՍՄ կործանիչներ, և Սու-24Մ ճակատային ռմբակոծիչներ, Բե-12 երկկենցաղ ինքնաթիռներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *