Քրդական ուժերը ամրապնդում են իրենց դիրքերը Ռաքքայի գրոհից առաջ

ԱՄՆ աջակցությամբ գործող արաբներից և գերազանցապես քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) շարունակում են ամրապնդել իրենց դիրքերը Ռաքքայի ուղղությամբ: Այդ ուղղությամբ SDF-ին հաջողվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից գրավել շուրջ 15 բնակավայր:

Այս մասին հայտնում է քրդական ANF գործակալությունը:

Իրադրությունը Ռաքքայի շուրջ. 05/16/2017

Իրադրությունը Ռաքքայի շուրջ. 05/16/2017

Մայիսի 10-ից վերսկսված «Եփրատի ցասում»  գործողության շրջանակներում երեկ՝ մայիսի 15-ին, քրդական ուժերը գրոհել են ԻՊ մայրաքաղաք համարվող Ռաքքա քաղաքից հյուսիս ընկած հատվածները և ավելի մոտեցել քաղաքին:

Գրոհի արդյունքում քրդական ուժերը ազատագրել են ար-Ռաշիդ, Աբու Ղիրա և ալ-Լայեֆ գյուղերը, ինչպես նաև ևս 12 բնակավայր: Մարտերի ընթացքում քրդական կողմը կորցրել է 4 մարտիկ:

Նշվում է, որ ԻՊ-ից առգրավվել է մեծ քանակությամբ սպառազինություն, իսկ 5 զինյալ էլ գերի են վերցվել էրիշ և Բարեն գյուղերի համար մարտերում:

Մինչ այդ քրդական ուժերին հաջողվել էր ամբողջովին ազատագրել է Սիրայի Տաբկա քաղաքը և վերահսկողություն հաստատել Սիրիայի ամենամեծ ջրամբարի նկատմամբ։

Քրդական ուժերը ավելի են ամրացնում իրենց դիրքերը ԻՊ-ից Ռաքքան ազատագրելու սպասվող գործողության համար:

Նշենք, որ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) հրամանատարը հայտնել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորուման ներկայիս կենտրոն Ռաքքա քաղաքի ազատագրումը կսկսվի այս ամռան սկզբին: Հրամանատարը ակնարկում էր, որ գրոհը կսկսվի այն ժամանակ, երբ սպառազինություն ստանան ԱՄՆ-ից:

Նշենք , որ ԻՊ դեմ պայքարում ԱՄՆ-ն և միջազգային կոալիցիան լայն աջակցություն են ցուցաբերում SDF-ին: Միայն 2017-ին ԱՄՆ-ն քրդերին 2 անգամ օգնություն է փոխանցել: Առաջինը փոխանցվել էր հունվարի 31-ին, իսկ երկրորդը՝ արդեն փետրվարի 28-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *