Ռուսաստանի հարավում զորամասերի ստուգումներ են մեկնարկում

Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը աշխատանքային այցի շրջանակերում ստուգում է ստորաբաժանումների և զորամիավորումների  պատրաստության աստիճանը ամառային ուսումնական փուլին։

Այս մասին մայիսի 16-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը Հայաստանում

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը Հայաստանում (արխիվ)

Դվորնիկովը ստուգում է զորանոցները, ճաշարանը, մարտական տեխնիկայի պահեստը և շտաբը։

Ավելի վաղ Դվորնիկովը այցելել էր Հայաստան։  Այցի ընթացքում  հանդիպել էր  ՀՀ զինված ուժերի ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին:

Ալեքսանդր Դվորնիկովը եղել էր նաև Գյումրիում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայում և «Էրեբունի» ավիաբազայում, որտեղ տեղակայված է ՌԴ ԶՈւ ավիախումբը:

Հիշեցնենք, որ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի ուժերը տեղակայված են Ռուսաստանի կովկասյան տարածքներում և Ղրիմում: ՀՌՇ կազմի մեջ են մտնում նաև Հայաստանում, Հարավային Օսիայում և Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազաները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *