Թուրքիայում ներկայացրել են ևս մեկ 155 մմ ինքնագնաց հաուբից

Մայիսի երկրորդ շաբաթվա ընթացքում Թուրքիայում անցկացված IDEF-2017 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին թուրքական «Ասելսան» ընկերությունը ներկայացրել է 155 մմ տրամաչափի ASYA կամ KMO ինքնագնաց հրետանային համակարգի նախատիպը:

Հաուբիցը նախագծվել է «Ասելսան» ընկերության, Ռազմական գործարանների գլխավոր վարչության և Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարության միջև կնքված համաձայնագրի հիման վրա:

Թուրքական «Ասելսան» ընկերության արտադրության ASYA ինքնագնաց հաուբից

Թուրքական «Ասելսան» ընկերության արտադրության ASYA ինքնագնաց հաուբից

Համակարգը կարող է կրակել ՆԱՏՕ-ի արտադրության 155 մմ տրամաչափի բոլոր տեսակի արկերով. նշվում է «Ասելսան» ընկերության հրապարակած գրքույկում:

Հաուբիցի մարտավարատեխնիկական բնութագիրը՝

  • Մարտական լրակազմը՝ 21 արկ,
  • Մարտական զանգվածը՝ 26 տոննա,
  • Երկարությունը՝ 11 մ,
  • Լայնությունը՝ 2,6 մ,
  • Բարձրությունը՝ 3,7 մ,
  • Կրակին պատրաստվելու ժամանակը՝ 1 րոպե,
  • Տեղը փոխելու ժամանակը՝ 2 րոպե:

Հիշեցնենք, որ նույն ցուցահանդեսի ընթացքում թուրքական MKEK ընկերությունը ներկայացրել էր սեփական արտադրության նույնպես 155 մմ տրամաչափի Yavuz ինքնագնաց հրետանային համակարգը:

Թուրքական MKEK ընկերության արտադրության Yavuz ինքնագնաց հաուբից

Թուրքական MKEK ընկերության արտադրության Yavuz ինքնագնաց հաուբից

Թուրքական «Ասելսան» ընկերության արտադրության ASYA ինքնագնաց հաուբից

Թուրքական «Ասելսան» ընկերության արտադրության ASYA ինքնագնաց հաուբից

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *