ՀՀ ՊՆ խոսնակ. Ադրբեջանի ԶՈւ կառավարվող հրթիռի հարվածից մասնակի վնասվել է ՊԲ 1 ռազմական տեխնիկա

Մայիսի 15-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Արցախի սահմանի արևելյան ուղղությամբ հակառակորդը դիմել է հերթական սադրանքի՝ կառավարվող հրթիռից կրակ վարելով ՊԲ ռազմական օբյեկտի ուղղությամբ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հաղորդագրությունը տեղադրվել է նաև ՊԲ կայքում:

Ադրբեջանական զինուժի սադրանքից ՊԲ-ն մարդկային կորուստ չի ունեցել:

Հայտարարում ենք, որ ադրբեջանական զինուժի սադրանքն անպատասխան չի մնալու, իսկ հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Մինչ այս Ադրբեջանի ՊՆ կայքը հաղորդագրություն և տեսանյութ է տարածել, ըստ որոնց՝ Արցախի Մարտունի-Ֆիզուլի ուղղությամբ իրենց զինուժն իբր խոցել է հայկական ուժերի «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համալիր և դրա փոխադրող-լիցքավորող մեքենա:

Մայիսի 15-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Արցախի սահմանի արևելյան ուղղությամբ հակառակորդը դիմել է հերթական սադրանքի՝ կառա…

تم نشره بواسطة ‏‎Արծրուն Հովհաննիսյան‎‏ في 15 مايو، 2017

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *