Ռուսաստանի և Թուրքիայի զինվորականները կքննարկեն Սիրիայի անվտանգության գոտիների սահմանները

Անկարայում կայանալիք Թուրքիայի և Ռուսաստանի զինվարականների միջև հանդիպմանը քննարկվելու է Սիրիայում անվտանգության գոտիների սահմաններից հարցը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը:

Պուտինը մասնավորապես նշել է.

«Հիմա էլ պետք է ռազմական մակարդակում (անցկացնել քննարկումներ —  ՌԻԱ): Մենք կզբաղվենք Անկարայի հանդիպմանը:Առաջինը՝ մենք քննարկելու ենք, իհարկե, մշտապես խորհրդակցելու ենք սիրիական կողմի հետ անվտանգության գոտիների հստակ սահմանների հարցում: Երկրորդը՝  վերահսկման տարրերը. Թե ինչպես, որտեղ և ինչը պետք է վերահսկվի:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Սիրիայի կառավարության և ընդդիմադիր զինյալ խմբավորումների ներկայացուցիչները Աստանայում ստորագրել են Սիրիայի տարածքում անվտանգության 4 գոտի ստեղծելու մասին համաձայնագիր: Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը ստանձնել են համաձայնագրի կատարման երաշխավորի դերը:

Անվտանգության գոտիները նախատեսվում է ստեղծել Սիրիայի Իդլիբ նահանգում, Լաթաքիայում, Հալեպում և Համայում, Հոմս նահանգի հյուսիսում, Արևելյան Գուտայում, Սիրիայի հարավում՝ Դարաա և Կունեյտրա շրջաններում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *