Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից դուրս է եկել 1058 զինյալ

Սիրիայում կռվող  ընդդիմադիր խմբավորումների  1058 զինյալ իրենց ընտանիքների հետ միասին դուրս է եկել երկրի մայրաքաղաք Դամասկոսի Քաբուն արվարձանից։ Այս մասին մայիսի 14-ին տեղեկացնում է սիրիական SANA  լրատվական գործակալությունը։ Ընդհանուր առմամբ արվարձանից դուրս է եկել 2289 մարդ։

Զինյալների մեծ մասը տարհանվել է Իդլիբ։

Ինչպես նշում է Reuters գործակալությունը՝ կառավարական բանակը 80 օր շարունակ  ավիահարվածներ է հասցրել արվարձանին, ինչից հետո զինյալները համաձայնել են գաղտնի տարհանվել։

Ավելի վաղ 1022 զինյալ իրենց ընտանիքների հետ միասին դուրս էր եկել Դամասկոսի Բարզեհ թաղամասից: 

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Աստանայում Սիրիայի կառավարության և բանակցություններին ներգրավված ընդդիմադիր զինյալ խմբավորումների ներկայացուցիչները ստորագրել են Սիրիայում «ոչ բախումային» կամ «ապաէսկալացված» շրջաններ ստեղծելու մասին համաձայնագիր:

Համաձայնագրի կատարման երաշխավորի դերը ստանձնել են Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը:  Համաձայնագիրը ուժի մեջ է մտել մայիսի 6-ից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *