Սիրիայի բանակը ԻՊ-ից ազատագրել է Հալեպից արևելք գտնվող օդանավակայան

Մայիսի 15-ին Սիրիայի կառավարական ուժերը կարողացել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել Հալեպից արևելք տեղակայված «Էլ-Ջարահ» օդանավակայանի տարածքը։ Նախկինում այնտեղ Սիրիայի ԶՈւ ավիաբազա էր տեղակայված։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ փոխանցելով սիրիական լրատվամիջոցներից մեկից ստացած տեղեկությունը։

Օդանավակայանը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից շուրջ 360 կմ հեռավորության վրա է և տեղակայված է «Ասադ» ջրամբարի մոտ։ Նույն հատվածում վերջին 3 ամիսների ընթացքում սիրիական բանակն ազատագրել է շուրջ 170 բնակավայր։

Ներկայում սիրիական ուժերը շարունակում են առաջխաղացումը դեպի Մեսկենա բնակավայր, որը օդանավակայանից 5 կմ հեռավորության վրա է և ջրամբարի վրա ԻՊ վերահսկողության վերջին կետն է։

Շուրջ մեկ ամիս առաջ ԻՊ վերահսկողությունից Տաբկայի շրջանում օդանավակայն ազատագրել էին նաև քրդական ուժերը։ Ներկայում իսլամական կառույցի վերահսկողության տակ գտնվում է երկու օդանավակայան, որոնցի մեկը՝ Իրաքի հետ սահմանին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *