Ադրբեջանը հայտարարում է դիպուկահար հրացան արտահանելու մտադրության մասին

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ մի քանի երկիր «Յալգուզագ» (Yalquzaq) դիպուկահար հրացաններ են պատվիրել: Սակայն նախարարը պատվիրատու երկրների, մատակարարման ծավալների և ժամկետների մասին չի մանրամասնել:

7.62 տրամաչափով Yalquzaq դիպուկահար հրացանը

7.62 տրամաչափով Yalquzaq դիպուկահար հրացանը

Yalquzaq ինքնաձիգը հավաքվում է Ադրբեջանում: Հրացանի փակաղակը սահող է: Հրացանի փամփուշտը ՆԱՏՕ-ի 7.62х51 տրամաչափի է: Պահեստատուփում տեղավորվում է 10 փամփուշտ:

  • Կրակի արդյունավետ հեռահարությունը՝ մինչև 1000 մ,
  • Քաշը դատարկ փահեստատուփով՝ 7,1 կգ,
  • Կրակի ինտենսիվությունը՝ 10-15 կրակ/րոպե,
  • Տրամաչափը՝ 7,62 մմ։

Հրացանը լայն շրջանակներին է ներկայացվել 2013-ին: Դրանից հետո մի անգամ չէ, որ հայտարարվել է դրա մոտակա ժամանակաշրջանում Ադրբեջանի զինված ուժերի շարքերը համալրելու մասին: Յամեր Ջամալովի հավաստմամբ՝ հրացանները այժմ առկա են Ադրբեջանի սահմանապահ ծառայության սպառազինությունում:

2 responses to “Ադրբեջանը հայտարարում է դիպուկահար հրացան արտահանելու մտադրության մասին

  1. Մարդիկ էնքան ունեն, որ արդեն արտահանում են:
    Իսկ ՀՀ-ի մասին խոսելն ավելորդ է…

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *