Թուրքիայում փորձարկվել է տեղական «Բորա» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգը

Մայիսի 11-ին Թուրքիայում փորձարկել են տեղական արտադրության «Բորա» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգը: Այս մասին իր թվիթերի էջում հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարը: 

Հրթիռը արձակվել է Սև ծովի մերձակայքում գտնվող Սինոպ շրջանից և պայմանական թիրախը խոցել հենց Սև ծովում:

Թուրքական արտադրության «Բորա» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգ

Թուրքական արտադրության «Բորա» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգ

Հրթիռային համակարգը առաջին անգամ ներկայացվել է 2017 թվականի մայիսի 9-ին՝ Թուրքիայում անցկացվող IDEF-2017 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ:

Համակարգը արտադրում է «Ռոքեթսան» ընկերությունը՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) հետ 2009 թ. կնքված համապատասխան պայմանագրով:

«Բորա» հթրիռային համակարգի համար նախագծվում է նաև արտահանման տարբերակ՝ նվազեցված հեռահարությամբ (Khan): Այս համակարգն առաջին անգամ ցուցադրվել է 2017 թ. Աբու Դաբիում անցկացված ռազմարդյունաբերական ցուցահանդեսին:

Համակարգի մարտավարատեխնիկական բնութագիրը

  • Տրամաչափը — 610 մմ,

  • Երկարությունը — 7 մ / 7,2 մ,

  • Զանգվածը — 2500 կգ,

  • Մարտագլխիկի զանգվածը — 470 կգ,

  • Հեռահարությունը — 80-260 (KHAN` արտահանվող),

  • Հեռահարությունը — 80-360 (Bora),

  • Կրակի ինտենսիվությունը — 20 վյրկ,

  • Փողերի քանակը — 2:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *