ԱՄՆ-ն կարող է ԱՄԷ-ին Patriot համալիրի հրթիռներ վաճառել

ԱՄՆ Պետքարտուղարությունը թույլատրել է Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) Patriot PAC-3 զենիթահրթիռային համալիրների հրթիռներ վաճառել։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության կայքը։

Միացյալ Էմիրությունները ԱՄՆ-ից պատվիրել է Patriot PAC-3 զենիթահրթիռային համալիրների 60 միավոր հրթիռ։ Ընդհանուր առմամբ գործարքը գնահատվում է 2 մլրդ դոլար։ Այն իր մեջ ներառում է նաև լոգիստիկ օգնություն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն մտադիր է սպառազինություն վաճառել արաբական 4 երկրի՝ այդ թվում Արաբական Միացյալ Էմիրություններին։ ԱՄԷ-ին նախատեսվում է վաճառել  3,5 մլրդ դոլարի  AH-64E  հարվածային ուղղաթիռներ և այլ սարքավորումներ:

Ամերիկյան Lochheed Martin ընկերության Patriot PAC-3 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգը հրթիռի արձակման պահին

Ամերիկյան Lochheed Martin ընկերության Patriot PAC-3 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգը հրթիռի արձակման պահին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *