Ռաքքայի համար գրոհը հնարավոր է սկսվի ամռան սկզբին. SDF հրամանատար

ԱՄՆ աջակցությամբ գործող արաբներից և գերազանցապես քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) հրամանատարը հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորուման ներկայիս կենտրոն Ռաքքա քաղաքի ազատագրումը կսկսվի այս ամռան սկզբին: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությանը:

Գլխավորապես քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF)՝ Ռաքային 10 կմ հեռավորության վրա. Աղբյուրը՝ «Ալ-Ջազիրա»

SDF հրամանատար Աբդուլ Ղադեր Հեվդելին, մասնավորապես, ասել է.

«Դա կլինի մոտակա ժամանակներս: Ես հստակ չեմ կարող նշել, ես հավատացած եմ, որ քաղաքի գրոհը տեղի կունենա ամռան սկզբին»:

Հրամանատարը նշել է, որ գրոհի ժամանակ, ինչպես ԱՄՆ գլխավորած կոալիցիան է խոստացել, կլինի հատուկ սպառազինության, զրահապատ մեքենաների և այլ սպառազինության տեսքով օժանդակություն:

Խոսելով քրդական «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատին» (YPG) Սպիտակ Տան կողմից քրդերին սպառազինության փոխանցման հաստատումից՝ Աբդուլ Ղադեր Հեվդելին նշել է, որ դա SDF-ի կարևոր բաղադրիչն է , և հույս է հայտնել, որ սպառազինությունը շուտով կհասնի:

«Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատները» (YPG)

«Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատները» (YPG)

Նշենք ,որ ԻՊ դեմ պայքարում ԱՄՆ-ն և միջազգային կոալիցիան լայն աջակցություն են ցուցաբերում SDF-ին, թե ավիահարվածներ իրականացվնել, թե սպառազինության մատակարարումներով:

Միայն 2017-ին ԱՄՆ-ն քրդերին 2 անգամ օգնություն է փոխանցել: Առաջինը փոխանցվել էր հունվարի 31-ին, իսկ երկրորդը՝ արդեն փետրվարի 28-ին:

ԻՊ-ից SDF-ի ուժերի միջոցով Ռաքքայի ազատագրման մասին դեռևս մարտին հայտնել էր Ֆրանսիայի պաշտպանության նախարարը՝ նշելով, որ գործողությունները կսկսվեն «մոտակա օրերին»:  Գործողությունների հետաձգումը, հավանաբար կապված է հենց քրդերին լրացուցիչ սպառազինության մատակարարման հետ:

Վերջին օրերին քրդերին հաջողվել է նաև ԻՊ-ից մաքրել Սիրիայի Տաբկա քաղաքը, ինչը կարևոր հենարան է Ռաքքայի գրոհի համար: Տաբկա քաղաքը մոտ 50 կմ հեռավարության վրա է Ռաքքա քաղաքից: Նաև այստեղ է գտնվում Սիրիայի ամենամեծ ջրամբարը:

Նշենք նաև, որ ԱՄՆ ռազմական օգնություն է ցուցաբերում նաև Իրաքի քրդերի զինված ուժերին: Մասնավորապես «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի  շրջանակներում ԱՄՆ-ն 2015-ից մարզել և զինել է Իրաքի քրդական ինքնավարության զինված ուժերի շուրջ 18.000 մարտիկների:

Իրաքի քրդերի զինված ուժերի հետևակային երկու բրիգադ և հրետանային դիվիզիոն զինելու համար ԱՄՆ-ն հնարավոր է նաև շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար սպառազինություն վաճառի Իրաքին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *