Մայիսի 11-ին Դոնեցկի շրջանի Նոր Լուգանսկ գյուղի մոտ մղած մարտերի ժամանակ սպանվել է Վրաստանի ԶՈւ պահեստազորի սպա։ Այս մասին վրացական Rustavi 2 հեռուստալիքին հայտնել են Ուկրաինայի ԶՈւ վրաստանցի զինծառայողները։ Ուկրաինական «Униан» լրատվական գործակալության տվյալներով՝ զոհվածի անունը Դավիդ Սիխարուլիձե էր։
Սիխարուլիձեն կամավորական ծառայության էր անցել Ուկրաինայի ԶՈւ «Այդար» 24-րդ առանձին գրոհային գումարտակում: Աղբյուրի համաձայն՝ զինծառայողը սպանվել է ականանետային կրակից խոցվելու հետևանքով։ Սիխարուլիձեն մինչև 2015 թվականը ծառայել է Վրաստանի զինված ուժերում (մայոր), այնուհետև մեկնել է Ուկրաինա։
Նշենք, որ 2014-2016թթ. ընթացքում հայտնի է Ուկրաինայում զոհված ամենաքիչը 7 վրաստանցի զինծառայողի անուն, սակայն վրացական լրատվամիջոցները նշում են միայն 6-ի մասին, քանի որ զոհվածներից Շալվա Բուխաիձեն կռվել է Ռուսաստանի կամավորականների շարքերում։
Մյուս զոհվածներն են՝ Գեորգի Ջանելիձեն, Ալեքսանդր Գրիգոլաշվիլի, Թամազ Սուխիաշվիլի, Կոնստանտին Լաշխիյա (խեղդել է Ազովի ծովում), Գեորգի Բարատելի։