Հյուսիսային Կովկասում 5 տարում կանխվել է «ահաբեկչական բնույթի» ավելի քան 300 հանցագործություն

Ռուսաստանյան հատուկ ծառայությունները և իրավապահները վերջին 5 տարիների ընթացքում Հյուսիսային Կովկասում կանխել են ավելի քան 300 ահաբեկչական բնույթի հանցագործություն, ինչպես նաև առգրավվել են շուրջ 6 տոննա պայթուցիկ նյութ:

Այս մասին հայտնել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Ալեկսեյ Պավլովը. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

ՌԴ անվտանգության դաշնային ծառայություն

ՌԴ անվտանգության դաշնային ծառայություն

Ներկայացնելով 2012-2016 թթ ընթացքում Հյուսիսային Կովկասում կատարված աշխատանքները՝ պաշտոնյան նշել է, որ շուրջ 304 գրոհայիններ և իրենց հանցակիցները հետ են կանգնել հակաօրինական գործունեությունից, իսկ ահաբեկչական բնույթի խմբավորումների 3600 անդամ էլ ձերբակալվել է:

Ոչնչացվել է ահաբեկչական բնույթի խմբավորումների ավելի քան 1200 անդամ, որոնցից 201-ը խմբավորման ղեկավարներ էին:

Օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում առգրավվել է ավելի քան 1500 միավոր ինքնաշեն պայթուցիկ սարք, 6300 միավոր հրազեն և շուրջ վեց տոննա պայթուցիկ նյութ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *