ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմը հրետանային կրակով զորավարժություն է արել

ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմի հրթիռային նավերը և կատերները զորավարժության շրջանակներում հրետանային կրակով խոցել են ծովային և օդային թիրախներ։ Այս մասին մայիսի 10-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Զորավարժության ընթացքում խաղարկվել են նաև ծովամարտի, հակառակորդի օդային հարձակման միջոցներից պաշտպանվելու գործողություններ։

ՌԴ ԶՈւ «Իվանովեց» հրթիռային կատերը

ՌԴ ԶՈւ «Իվանովեց» հրթիռային կատերը

Զորավարժությանը ներգրավվել են  «Իվանովեց», «Ռ-60», «Ռ-239» հրթիռային կատերները, «Սամում» հրթիռային նավը։ Վարժանքներին ներգրավվել են նաև Սևծովյան նավատորմի ծովային ավիացիայի ինքնաթիռներ։

Զորավարժությունն անցկացվել է Սևծովյան նավատորմի զորավարժարաններում՝ մարտական պատրաստության ծրագրին համապատասխան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *