Թուրքիայում ցուցադրել են տեղական արտադրության հրթիռային տեխնիկա

Մայիսի 9-ին թուրքայում մեկնարկել է IDEF-2017 ռազմարդյունաբերական ցուցահանդեսը: Առաջին օրը ցուցադրվել է տեղական արտադրության հրթիռային տեխնիկա, զրահամեքենաներ, հրետանային համակարգեր: Որոշ հրթիռային համակարգերի նախատիպեր ցուցադրվում են առաջին անգամ: 

Թուրքական մեկ այլ խոշոր ընկերություն՝ «Ռոքեթսանը», ներկայացրել է սեփական արտադրության  TRG-300 Kaplan կառավարվող հրթիռը՝ նախատեսված T-300 «Քասըրղա» ՀԿՌՀ-ների համար.

Հրթիռի մարտավարատեխնիկական բնութագրերը՝

  • Տրամաչափը — 300 մմ,
  • Առավելագույն հեռահարությունը — 120 կմ,
  • Նվազագույն հեռահարությունը — 30կմ,
  • Զանգվածը — 585 կգ,
  • Մարտագլխիկի զանգվածը — 105 կգ,
  • Ղեկավարումը՝ Գլոբալ Տեղորոշման համակարգին օժանդակող իներցիալ տեղորոշման համակարգ (GNSS added INS):

Ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացվել է նաև «Բորա» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգը: Այս համակարգը նույնպես արտադրում է «Ռոքեթսան» ընկերությունը՝ Թուրքիայի ՊԱԳՎ հետ 2009 թ. կնքված համապատասխան պայմանագրով:

«Բորա» հթրիռային համակարգի համար նախագծվում է նաև արտահանման տարբերակ՝ փոքրացված հեռահարությամբ (Khan): Այս համակարգն առաջին անգամ ցուցադրվել է 2017 թ. Աբու Դաբիում անցկացված ռազմարդյունաբերական ցուցահանդեսին:

Համակարգի ՄՏԲ-ն՝

  • Տրամաչափը — 610 մմ,
  • Երկարությունը — 7 մ / 7,2 մ,
  • Զանգվածը — 2500 կգ,
  • Մարտագլխիկի զանգվածը — 470 կգ,
  • Հեռահարությունը — 80-260 (KHAN` արտահանվող),
  • Հեռահարությունը — 80-360 (Bora),
  • Կրակի ինտենսիվությունը — 20 վյրկ,
  • Փողերի քանակը — 2:

MKEK ընկերությունը ներկայացրել է սեփական արտադրության նոր ինքնագնաց հրետանային համակարգը, որի արտադրության մասին ընկերությունը հայտնել էր 2017 թ. ապրիլին:

Թուրքական այդ ընկերությունը ներկայում թուրքական զինուժին մատակարարում է 155 մմ տրամաչափի Fırtına ինքնագնաց հրետանային համակարգեր:

«Յավուզ» ինքնագնաց հաուբիթի ՄՏԲ՝

  • Առավելագույն արագությունը — 90 կմ/ժ,
  • Հաղթահարվող տարածությունը մեկ լիցքավորմամբ — 600 կմ,
  • Զանգվածը — 20 տ,
  • Երկարությունը — 10,8 մ,
  • Լայնությունը — 2,6 մ,
  • Անձնակազմը — 5,
  • Հիմնական զենքը — 155 մմ թնդանոթ,
  • Խոցման առավելագույն հեռահարությունը — 40 կմ,
  • Կրակի ինտենսիվությունը — 6 կրակ/րոպե,
  • Մարտական լրակազմը — 18 արկ:

Ցուցահանդեսում ներկայացվել են նաև տեղական ուղղաթիռներ և ինքնաթիռ, ինդոնեզա-թուրքական համատեղ արտադրության թեթև տանկ:

Թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրության TRG-300 kaplan ՀԿՌՀ

Թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրության TRG-300 Kaplan ՀԿՌՀ

Թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրության TRG-300 Kaplan ՀԿՌՀ

Թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրության TRG-300 Kaplan ՀԿՌՀ

Թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրության BORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգ

Թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրության BORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգ

Թուրքական MKEK ընկերության արտադրության Yavuz ինքնագնաց հաուբից

Թուրքական MKEK ընկերության արտադրության Yavuz ինքնագնաց հաուբից

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *