Չինաստանից Սիրիայի ահաբեկչական խմբավորումներին անդամակցում է 5000-ից ավելի ույղուր

Չինաստանի Սինցզյան ույղուրական ինքնավար շրջանից  5000-ից ավելի ույղուր կռվում է Սիրիայում գործող տարբեր ահաբեկչական խմբավորումների շարքերում։ Այս մասին հայտարարել է Չինաստանում Սիրիայի դեսպանը։ Մայիսի 8-ին փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը։

Թյուրքախոս ույղուրներին Սիրիա և Իրաք տեղափոխվել օգնում են Թուրքիան և հարավարևելյան Ասիայի երկրները։

«Իսլամական պետության» զինյալներ Չինաստանից

«Իսլամական պետության» զինյալներ Չինաստանից

2015-ի հունվարին տեղեկություն էր հայտնվել, որ Չինաստանից փախած ույղուրները Թայլանդում հեշտությամբ ձեռք են բերում կեղծ թուրքական անձնագրեր, որոնց միջոցով անցնում են Թուրքիա, իսկ այնտեղից Սիրիա կամ Իրաք՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերը համալրելու համար։

Հուլիսի 11-ին նմանատիպ տեղեկություն էր հրապարակել«Ռոյթերս» լրատվական գործակալությունը։ Հղում անելով չինական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին՝ գործակալությունը նշում էր, որ ույղուրները հեշտությամբ թուրքական կեղծ անձնագրեր են ձեռք բերում հավարարևելյան Ասիայի երկրներում։

Իսկ ավելի վաղ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը առաջին անգամ հրապարակել էր տեսանյութ-սպառնալիք, որտեղ ույղուր- ահաբեկիչները  սպառնում էին վերադառնալ Չինաստան և ջիհադական պայքար սկսել:

Հավելենք, որ, տարբեր հաշվարկներով, Չինաստանի հյուսիսում ապրում է շուրջ 10 միլիոն ույղուր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *