Թուրքիայիում մեկ ամսում ձերբակալվել է PKK-ի հետ կապ ունենալու մեջ մեղադրվող 214 անձ

Մայիսի 1-ից 8-ը Թուրքիայի տարածքում ձերբակալվել է «ահաբեկիչների հետ հանցակցելու համար» մեղադրվող 245 մարդ: Ձերբակալվածներից միայն 31-ն են մեղադրվում ԻՊ-ի հետ կապ ունենալու համար, մնացածը մեղադրվում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ կապ ունենալու համար:

Այս մասին մայիսի 8-ին հայտնել է Թուրքիայի պետական Anadolu գործակալությունը:

Դրանից բացի, Թուրքիայում ձերբակալվել է 891 մարդ՝ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ հնարավոր կապ ունենալու համար: Գյուլենի կազմակերպությանը Թուրքիայում մեղադրում են 2016 թվականի հուլիսին ռազմական ձախողված հեղաշրջման փորձի համար:

Ինչպես նաև՝ Թուրքիայում  մեկ շաբաթվա ընթացքում «վնասազերծվել է» 17 ահաբեկիչ, ձերբակալվել՝ 13 զինյալ: Չի հստակեցվում, թե զինյալները որ խմբավորմանն են պատկանում:

Միաժամանակ Թուրքիայի ժանդարմերիան և ուժային մյուս կառույցները երկրի արևելքում և հարավ-արևելքում շարունակում են գործողությունները PKK-ի դեմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *