Դամասկոսը բացառում է ՄԱԿ-ի հովանու ներքո զորքերի տեղակայումը Սիրիայում

Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալլեմը հայտարարել է, որ իրենք բացառում են Սիրիայում «ապաէսկալացված» կամ «անվտանգության» գոտիների պահպանման նպատակով Սիրիայի տարածքում ՄԱԿ-ի հովանու ներքո ստորաբաժանումների տեղակայման հնարավորությունը: Այս մասին մայիսի 8-ին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Սիրիական բանակի մարտիկներ

Սիրիական բանակի մարտիկներ

Սիրիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ որևէ միջազգային ուժ, բացի Ռուսաստանից, չի ներգրավելու այս գոտիների պաշտպանությանը: Նա հղում է կատարել «Ռուսաստանի բացատրությանը՝ որպես երաշխավոր երկիր»:

Մուալլեմը նշել է, որ «Սիրիան պատրաստ է պահպանել համաձայնագրի իրականացումը, սակայն կպատասխանի ցանկացած խախտման»: Նա նաև նշել է, որ առայժմ վաղ է խոսել համաձայնագրի կատարման արդյունավետությունից, քանի որ Դամասկոսում դեռևս քննարկվում են մի շարք թիկունքային, լոգիստիկայի հետ կապված խնդիրներ:

Հիշեցնենք, որ Սիրիայում «ոչ բախումային» կամ «ապաէսկալացված» շրջաններ ստեղծելու մասին համաձայնագիր մայիսի 4-ին Աստանայում կայացած բանակցություններում ստորագրել են Սիրիայի կառավարության և բանակցություններին ներգրավված ընդդիմադիր զինյալ խմբավորումների ներկայացուցիչները: Համաձայնագրի կատարման երաշխավորի դերը ստանձնել են Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը: Իրանի մասնակցությունը ևս որոշ սուննի խմբավորումների դժգոհյությունն է առաջացրել:

Հավելքն, որ Ռուսաստանը մայիսի 8-ին համաձայնագրի շրջանակներում բանաձևի նախագիծ է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Համաձայնագիրը ֆորմալ առումով ուժի մեջ է մտել մայիսի 6-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *