Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումը մեկնել է Ադրբեջանից

Մայիսի 6-ին Ադրբեջանում համատեղ վարժանքներին ներգրավված Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումը վերադարձել է Թուրքիա՝ մշտական տեղակայման վայր: Զորավարժությունը մեկնարկել էր մայիսի 1-ին և ավաևտվել՝ մայիսի 5-ին:  Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանում վարժանքների մասնակցած Թուրքիայի ԶՈւ հետևակային վաշտ

Ադրբեջանում վարժանքների մասնակցած Թուրքիայի ԶՈւ հետևակային վաշտ

Ադրբեջանում՝ Բաքվից շուրջ 20 կմ արևմուտք տեղակայված «Գարաիբադ» զորավարժարանի տարածքում: Թուրքական կողմից վարժանքներին ներգրավվել էր Իրանին սահմանակից Դողուբայազիդ գավառի սահմանապահ գնդի մեկ հետևակային վաշտ:

Վարժանքներին ներգրավվել էր ընդհանուր առմամբ ԶՈւ մոտ 1000 զինծառայող, 60 միավոր հրետանային կայան և ականանետներ, 80 միավոր այլ զինտեխնիկա:

Վարժանքները կրում էին պլանային բնույթ և անցկացվել են արդեն 5-րդ անգամ: Նախորդ զորավարժություններից երկուսն անցկացվել էին Թուրքիայի, մյուս երկուսը՝ Ադրբեջանի տարածքում: Բացի սա Թուրքիան և Ադրբեջանը տարեկան անցկացնում են ևս մի քանի այլ համատեղ զորավարժություն, այդ թվում՝ երկու երկրների ռազմաօդային ուժերի «ԹուրԱզ բազե» զորախաղերը:

«ԹուրԱզ բազե–2016» զորավարժությանը ներգրավված Ադրբեջանի ՌՕՈւ ՄիԳ-29 կործանիչներ

«ԹուրԱզ բազե–2016» զորավարժությանը ներգրավված Ադրբեջանի ՌՕՈւ ՄիԳ-29 կործանիչներ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *