ՊԲ. Շփման գծում նկատվել է լարվածության աճ

Մայիսի 8-ին Պաշտպանության բանակից հայտնում են, որ մայիսի 6-ին, 7-ին և լույս 8-ի գիշերը Արցախի շփման գծում նկատվել է լարվածության աճ: Հակառակորդը, բացի հրազենային զենքերից կիրառել է նաև ականանետ և նռնականետ: 

Հակառակորդի խախտումները մայիսի 7-ից լույս 8-ի գիշերը

Հակառակորդի խախտումները մայիսի 7-ից լույս 8-ի գիշերը

Հաղորդագրությունում նշվում է, որ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով հայկական դիրքերի ուղղությամբ կրակել է շուրջ 160 անգամ (ավելի քան 2600 առանձին կրակոց:

Շփման գծի արևելյան ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը մայիսի 7-ին կիրառել է նաև 60 մմ ականանետ (7 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (7 արկ):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *