Մեկնարկել են հանրային քննարկումները՝ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» նախագծերի շուրջ

Մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ես եմ» և «Պատիվ ունեմ» նախագծերի հանրային քննարկումների շրջանակում ծրագրերը ներկայացրել է ՀՀ հանրային խորհրդի անդամներին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ

ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ

Վիգեն Սարգսյանը Հանրային խորհրդի անդամներին ծանոթացրել է ծրագրերով ընձեռվող հնարավորություններին, ժամկետային-պայմանագրային տեսակի զինծառայության պայմաններին և առավելություններին։

Պաշտպանության նախարարը պատասխանել է նաև նախագծերի վերաբերյալ Հանրային խորհրդի անդամների հարցերին, ծանոթացել նրանց առաջարկներին:

Վիգեն Սարգսյանը տեղեկացրել է, որ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» նախագծերը քննարկվելու են կրթական հաստատությունների, հասարակական կառույցների, խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ` առաջիկայում դրանք Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու համար:

Հիշեցնենք, որ ծրագրերը ներկայացվել են ապրիլի վերջին Երևանում անցկացված «Ազգ-բանակ» կրթական համաժողովի ժամանակ: Դրանց մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ և այստեղ:

2 responses to “Մեկնարկել են հանրային քննարկումները՝ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» նախագծերի շուրջ

Մեկնաբանել KarenՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *