ՀՀ ՊՆ 4-րդ կորպուսում ամփոփել են եռամսյակի արդյունքները

ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի ռազմական խորհրդի նիստում կորպուսի հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը ներկայացրել է կորպուսի մարտական և զորահավաքային պատրաստականության վիճակը, մարտական կիրառման խնդիրներն ու մարտական հերթապահության կարգը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամկազմը

ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամկազմը

Գնդապետ Քոչարյանն անդրադարձել է նաև զինվորական կարգապահության ամրապնդման հարցերին` առանձնակի կարևորելով անձնակազմի բարոյահոգեբանական վիճակն ամրապնդելու ուղղությամբ կատարված միջոցառումները:

Ներկայացնելով զորամիավորման սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու շահագործման վիճակը, զորամիավորման հրամանատարը շեշտել է, որ ուսումնական փուլի ընթացքում արձանագրվել է էական առաջընթաց: Դրական առաջընթաց կա նաև թիկունքային ապահովման աշխատանքներում:

Եռամսյակի ընթացքում արձանագրված հաջողություններին զուգահեռ` գնդապետ Քոչարյանը մատնանշել է դեռևս առկա թերություններն ու տվել համապատասխան ցուցումներ` դրանք բացառելու համար:

Ռազմական խորհրդի նիստի ավարտին խրախուսվել են զինվորական ծառայության և մարտական հերթապահության ընթացքում առավել աչքի ընկած մի շարք զինծառայողներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *