Սիրիայի հետ սահմանը դիտարկելու համար Թուրքիան մտադիր է ձեռք բերել աերոստատներ

Թուրքիան Սիրիայի հետ իր՝ 911 կմ ձգվող սահմանի երկայնքով անվտանգության մակարդակը բարձրացնելու և հսկողությունն ուժեղացնելու համար մտադիր է սահմանի երկայնքով տեղակայել աերոստատներ։ Այս մասին հայտնում է Jane’s ռազմական հանդեսը:

Իսրայելական Skystar 300 աերոստատ համակարգ

Իսրայելական Skystar 300 աերոստատ համակարգ

Այդ նպատակով մարտի 30-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գխավոր վարչությունը դիմել էր տեղական ռազմարդյունաբերական ընկերություններին, որոնք պետք է արդյունքները ներկայացնեն մայիսի 5-ին:

Նշվում է, որ Թուրքիայի ՊԱԳՎ-ն նախատեսում է կնքել 7 միավոր աերոստատ ձեռքբերման պայմանագիր՝ հոկտեմբերից այդ համակարգերը շահգործելու նպատակով։

Դիմումը հրապարակվել էր նաև գերատեսչության կայքում:

Թուրքիայի ՊՆ ռազմարդյունաբերության քարտուղարությունը տեղական ընկերությունների դիմել էր նաև ծառայություններ ձեռք բերել երկրի զինված ուժերի զորքի կառավարման, վերահսկողության, հաղորդակցման, հետախուզության և տեղադիտման (C4ISR) համակարգերի զարգացման համար:

Նշենք նաև, որ հայ-ադրբեջանական սահմանի դիտարկման համար աերոստատ համակարգեր է օգտագործում նաև Ադրբեջանը։ Ադրբեջանական կողմն այդ համակարգերը ձեռք է բերել Իսրայելից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *