Թուրքիայում ավարտվել է Anadolu Yıldızı-2017 զորավարժության երկրորդ փուլը

Մայիսի 4-ին Թուրքիայի արևմտյան Մենեմեն գավառում անցկացվել է Թուրքիայի զինված ուժերի Anadolu Yıldızı-2017 («Անատոլիայի աստղ-2017») որոնողափրկարարական զորավարժության երկրորդ՝ ցամաքային փուլը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Ավարտվել է Թուրքիայի ԶՈւ Anadolu Yıldızı-2017 («Անատոլիայի աստղ-2017») որոնողափրկարարական զորավարժության երկրորդ՝ ցամաքային փուլը

Ավարտվել է Թուրքիայի ԶՈւ Anadolu Yıldızı-2017 («Անատոլիայի աստղ-2017») որոնողափրկարարական զորավարժության երկրորդ՝ ցամաքային փուլը

Վարժանքները հիմնականում անցկացվել են Դումանլը լեռան շրջանում: Սցենարի համաձայն՝ Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները հայտնաբերել են 6 կորած լեռնագնացի: Էգեյան բանակի հրամանատարությունը օգնություն է խնդրել Մենեմեն գավառի ժանդարմերիայի հրամանատարությունից: Քանի որ միայն ցամաքում որոնողափրկարարական աշխատանքները բավարար չեն եղել՝ ժանդարմերիան օգնություն է խնդրել Թուրքիայի ԶՈւ որոնողափրկարական համակարգման կենտրոնից:

Զորավարժության ցամաքային փուլին Թուրքիայի զինված ուժերից ներգրավվել է հետևյալ զինտեխնիկան․

  • Թուրքիայի ցամաքային զորքերի և Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությունների մեկական որոնողափրկարարական ուղղաթիռ,
  • Թուրքիայի ռազմածովային ուժերի մեկ ֆրեգատ,
  • ՌՕՈւ 1 որոնողափրկարարական ինքնաթիռ և 2 որոնողափրկարարական ուղղաթիռ,
  • Ժանդարմերիայի հատուկ նշանակության որոնողափրկարարական 1 ջոկատ,
  • Առափնյա անվտանգության հրամանատարության 2 որոնողափրկարական ուղղաթիռ, 2 որոնողափրկարական նավ և 6 կատեր:

Մայիսի 3-ին Թուրքիայի Էգեյան ծովի ջրային և օդային տարածքում անցկացվել է Anadolu Yıldızı-2017 որոնողափրկարական զորավարժության ծովային փուլը:

Anadolu Yıldızı-2017 զորավարժությունը սկսել է մայիսի 2-ին: Զորավարժությանը մասնակցել են առափնյա անվտանգության ուժերի, ժանդարմերիայի ստորաբաժանումները, Թուրքիայի ցամաքային զորքերի, ռազմաօդային և ռազմածովային ուժերի տարբեր տեսակ նավեր, ուղղաթիռներ և ինքնաթիռներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *