Յուրի Խաչատուրովը անցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականություների կատարմանը

2017 թվականի ապրիլի 14-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակված Յուրի Խաչատուրովը մայիսի 2-ից անցել է իր պարտականությունների կատարմանը։ Այս մասին մայիսի 2-ին տեղեկացնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը։

Գլխավոր քարտուղարության գրասենյակ ժամանելուց հետո Խաչատուրովը հանդիպել է գործընկերների հետ։ Խոսելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում  իր գործունեության  առաջնահերթությունների մասին՝ Խաչատուրովը կարևորել է ՀԱՊԿ անդամ երկրների փոխհարաբերությունների հետագա ամրապնդումը։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրով

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրով

Ավելի վաղ՝ պայմանավորված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու հետ, Խաչատուրովը ազատվել էր  Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։

Խաչատուրովը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատվելուց հետո 2016 թ. հոկտեմբերին նշանակվել էր ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *