Սիրիայում հնարավոր է ստեղծվի անվտանգության 4 գոտի. ՌԻԱ Նովոստի

Սիրիայում հնարավոր է անվտանգության 4 գոտի ստեղծվի: Անվտանգության գոտիների մասին փաստաթղթի հաստատման դեպքում այն ուժի մեջ է մտնելու ստորագրումից հետո 1 օրվա ընթացքում, գոտիների սահմանների որոշումը տևելու է մոտավորապես երկու շաբաթ:Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Աստանայում Սիրիայի հարցով բանակցող պատվիրակություններից մեկում իր աղբյուրին:

Իրադրությունը Սիրիայում՝ 27.02.2017 թ. դրությամբ:

Իրադրությունը Սիրիայում՝ 27.02.2017 թ. դրությամբ:

Այդ գոտիներում անվտանգության ապահովման համար անհրաժեշտության դեպքում կարող է ներգրավվել ՌԴ ռազմական ոստիկանությունը:

Սիրիայի ընդդիմությունը ավելի վաղ հայտնել է, որ Ռուսաստանը նախատեսում է Սիրիայում ստեղծել 4 անվտանգության գոտի՝ Իդլիբ նահանգում, Հոմսից հյուսիս ընկած հատվածում, Արևելյան Գութայում և երկրի հարավում:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է Սիրիայի հակամարտության հարցով բանակցությունների 4-րդ փուլը։ Մասնակցում են Սիրիայի կառավարության, զինված ընդդիմության, Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներ։ Ինչպես նաև պատվիրակություններ ԱՄՆ-ից ու Հորդանանից:

Չնայած ամերիկյան կողմը պնդում է, որ բանակցությունների ընթացքում կողմերը ոչ մի արդյունքի չեն հասել, Ղազախստանի ԱԳՆ մամուլի խոսնակը նշել է, որ հաջողվել է հասնել Սիրիայում կառավարական ուժերի և բանակցություններին մասնակցող զինված խմբավորումների միջև հրադադարի պահպանման մեխանիզմների մշակմանը։

Մինչ օրս անցկացվել է բանակցությունների 3 փուլ՝ հունվարի 23-25-ին, փետրվարի 15-16-ին և մարտի 14-15-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *