Էնրիկո Ապրիամովն ազատվել է զինվորական ծառայությունից

Մայիսի 3-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից: Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում:

(Աջից)Հայաստանի ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը և Վրաստանում Հայաստանի ռազմական կցորդ Սամվել Ռամազյանը

(Աջից)Հայաստանի ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը և Վրաստանում Հայաստանի ռազմական կցորդ Սամվել Ռամազյանը. (արխիվ)

Գեներալ-լեյտենանտ Է. Ապրիամովի կենսագրությունը՝ ըստ ՀՀ ՊՆ կայքի տրամադրած տվյալների.

Ծնվել է 1954թ. մարտի 14-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքում: 1971-1975թթ. – Թբիլիսիի բարձրագույն հրետանային հրամանատարական ուսումնարան
2000թ. – ավարտել է ՌԴ ԶՈւ ԳՇ ռազմական ակադեմիայի ակադեմիական դասընթացները.

Ծառայություն

  • 1971-1992 թթ. – ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում,
  • 1992թ.–ից ՀՀ զինված ուժերում զբաղեցրել է գնդի, ուղղության, բանակային կորպուսի հրամանատարի պաշտոններ,
  • 1997թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում,
  • 2007թ. – ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում

Աշխատանքային գործունեություն

2000թ. – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, ապա` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *