ՀՀ ԶՈւ դիպուկահարները պատրաստվում են Ռուսաստանում անցկացվելիք մրցույթին

2017-ին Հայաստանը կմասնակցի Ռուսաստանի նախաձեռնած «Միջազգային բանակային խաղեր-2017» մրցաշարի շրջանակներում անցկացվող «Դիպուկահարի սահմանագիծ» մրցույթին: Ներկայում ընթանում է Հայաստանի ԶՈւ զինծառայողների՝ մրցույթին պատրաստության փուլը: Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ՀՀ ԶՈւ դիպուկահարների դասընթացի ղեկավարի տեղակալը:

ՀՀ ԶՈւ դիպուկահարը վարժանքների ժամանակ

ՀՀ ԶՈւ դիպուկահարը վարժանքների ժամանակ

Զինվորականը հայտնել է, որ մրցույթը բաղկացած է երեք փուլից.

  1. Անհատական ստուգարք
  2. Զույգերով ստուգարք
  3. Դիպուկահարային էստաֆետա

Անհատական մրցումների փուլի ընթացքում դիպուկահարը 5 անհատական վարժություն է կատարում և ճանաչվում լավագույն դիպուկահար, 2-րդ փուլը դիպուկահար զույգերի մրցումների փուլն է, որի ընթացքում ևս 5 վարժություններ են կատարվում, որով որոշվում է լավագույն դիպուկահար զույգը:

3-րդ փուլը դիպուկահարի էստաֆետա է, որին մասնակցում են լավագույնը ճանաչված 4 երկրների խմբերը, արդյունքում որոշվում է լավագույն պետության ներկայացրած դիպուկահար խումբը:

ՀՀ ԶՈւ զինծառայողը «Դիպուկահարի սահմանագիծ» մրցույթին պատրաստվելիս

ՀՀ ԶՈւ զինծառայողը «Դիպուկահարի սահմանագիծ» մրցույթին պատրաստվելիս

Ռուսաստանի ՊՆ կայքում նշված է, որ «Դիպուկահարի սահմանագիծ» մրցույթը անցկացվելու է Ղազախստանի «Օտար» և «Գվարդեյսկի» զորավարժարաններում: Մասնակից երկրների թիմերից յուրաքանչյուրը կազմված է 11 մարդուց.

    • Թիմի հրամանատար
    • Դիպուկահար զույգեր (8 մարդ)
    • Թիմի մարզիչ
    • Թիմի հրամանատարի տեղակալ

Մրցույթին թիմերը մասնակցելու են 7,62 մմ տրամաչափի դիպուկահար հրացանով, «Մակարովի ատրճանակով» (ՊՄ), ՌԳԴ-5 նռնակով: Ընտրությունը պայմանավորված է մասնակից բոլոր երկների սպառազինությունում այդ զենքերի առկայությամբ:

«Դիպուկահարի սահմանագիծ» մրցույթը անցկացվում է «Միջազգային բանակային խաղեր 2017»-ի շրջանակում, որն անցկացվում է 2015 թվականից:

«Միջազգային բանակային խաղեր 2016»-ին Ռուսաստանը հրավիրվել էր մասնակցելու 47 երկիր, որոնցից հրավերն ընդունել էր 21 մասնակից, այդ թվում նաև Հայաստանը, Ադրբեջանը, Իրանը: Մասնակցությունից հրաժարվել էր 17 երկիր, որոնց թվում ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի այլ երկրներ:

ՀՀ ԶՈւ զինծառայողը «Դիպուկահարի սահմանագիծ» մրցույթին պատրաստվելիս

ՀՀ ԶՈւ զինծառայողը «Դիպուկահարի սահմանագիծ» մրցույթին պատրաստվելիս

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *