Ռուսաստանում նախագծվում է նոր հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման ինքնաթիռ

2017-ի հուլիսին Ռուսաստանը սկսում է Ա-100 «Պրեմիեր» հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման և կառավարման համակարգերով (ДРЛО) համալրված նոր ինքնաթիռների փորձարկումները: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ պաշպանության փոխնախարար Յուրի Բորիսովին:

ՌԴ ԶՈւ Իլ-76ՄԴ-90Ա բեռնատար ինքնաթիռ, որի բազայի վրա ստեղծվելու է Ա-100 «Պրեմիեր» ինքնաթիռը

ՌԴ ԶՈւ Իլ-76ՄԴ-90Ա բեռնատար ինքնաթիռ, որի բազայի վրա ստեղծվելու է Ա-100 «Պրեմիեր» ինքնաթիռը

Ա-100 «Պրեմիեր» ինքնաթիռը կառուցվելու է Իլ-76ՄԴ-90Ա բեռնատար ինքնաթիռների բազայի վրա: Փորձարարական-նախագշման աշխատանքների արդյունքում նախատեսվում է ստեղծել ինքնաթիռի փորձնական տարբերակ։

Ռադիոտեխնիկական համալիրի առանձին տարրերի ցամաքային և թռիչքային փորձարկումների համար ստեղծված «թռչող լաբորատորիան» առաջին անգամ օդ է բարձրացվել դեռևս 2016-ի վերջին: Լաբորատորիան ստեղծվել է հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման Ա-50 ինքնաթիռների բազայի վրա:

Բազմաֆունկցիոնալ հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման  և կառավարման համակարգերով ավիացիոն համալիրը ունակ է լինելու հայտնաբերել նոր դասի թիրախներ, այդ թվում նաև օպերատիվ-մարտավարական ավիացիա:

Հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման Ա-50 ինքնաթիռ. ՌԴ ՌՕՈւ

Հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման Ա-50 ինքնաթիռ. ՌԴ ՌՕՈւ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *