Իրանական բասիջը զորավարժություն է անցկացրել Աֆղանստանին սահմանակից շրջանում

Ապրիլի 27-28-ի Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բասիջ կազմավորումը զորավարժություն է անցկացրել Իրանի Հարավային Խորասան նահանգի՝ Աֆղանստանին սահմանակից Դերմիան շրջանում։ Այս մասին մայիսի 2-ին տեղեկացնում է իրանական «Բասիջնյուզ» լրատվական կայքը։

Զորավարժությանը հիմնականում խաղարկվել են արվարձանների պաշտպանության, անկարգությունները կանխելու գործողություններ։

Բասիջը զորավարժություն է անցկացնում Աֆղանստանին սահմանակից շրջանում

Բասիջը զորավարժություն է անցկացնում Աֆղանստանին սահմանակից շրջանում

Իրանը երկրի հյուսիս-արևմուտքում և հարավ-արևելքում ակտիվ պայքար է մղում ահաբեկիչներ դեմ։ Մասնավորապես հարավ-արևելքում պայքարն ընթանում է Աֆղանստանից և Պակիստանից Իրան ներթափանցել փորձող ահաբեկիչների դեմ։ Օրեր առաջ էլ Պակիստանին սահմանակից Սիստան և Բելուջիստան նահանգում ահաբեկիչների հետ զինված միջադեպի արդյունքում սպանվել էր իրանցի 9 սահմանապահ։

«Բասիջը» (պրսկ. بسيج)   իրանցի  կամավորներից կազմված կիսառազմական կազմավորում է: Հիմնվել է 1979թ. այաթոլլահ Խոմեյնիի հրամանով: 2007 թվականից  ԻՀՊԿ ենթակայության ներքո է:

Բասիջի գործառույթներից են՝ ներքին անվտանգություն ապահովելը, հասարակական կարգ ու կանոն պահելը, սոցիալական օգնություն տրամադրելը,  հանրային  կրոնական արարողություններ կազմակերպելը և այլն:

Բասիջը զորավարժություն է անցկացնում Աֆղանստանին սահմանակից շրջանում

Բասիջը զորավարժություն է անցկացնում Աֆղանստանին սահմանակից շրջանում

Բասիջը զորավարժություն է անցկացնում Աֆղանստանին սահմանակից շրջանում

Բասիջը զորավարժություն է անցկացնում Աֆղանստանին սահմանակից շրջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *