Արցախի գյուղերից մեկը կականազերծվի դրամահավաքից ստացված միջոցներով

Արցախի Մեղվաձոր գյուղի տարածք ականազերծելու համար ONEArmenia և «Հալո Թրաստ» (Halo Trust) կազմակերպությունների դրամահավաքն ավարտվել է նախատեսված գումարի ամբողջական հավաքմամբ:

Դրամահավաքն ավարտվել է ապրիլի 30-ին, և մայիսի 1-ին Արցախի տարածքը ականներից և չպայթած զինամթերքից մաքրող «Հալո Թրաստ» կազմակերպությունը տեղեկացրել է, որ ականազերծման աշխատանքները սկսվելու են այս շաբաթ: Դրամահավաքի ընթացքում անհայտ բարերարը կրկնապատկել է բոլոր փոխանցված գումարները:

Անհրաժեշտ 95 հազար դոլարի փոխարեն հավաքվել է 96 հազար դոլար, և այս գումարով ականազերծվելու է գյուղի մոտ 31 հազար մ² տարածք:

Այս թվերի համաձայն՝ 1000 քառակուսի մետրի մաքրման համար կծախսվի մոտ 3000 ԱՄՆ դոլար: Հարկ է նշել, որ ներկայում «Հալո Թրաստի» մյուս հանգանակությունների դեպքում նշվում է, որ 1000 քառակուսի մետրի մաքրման համար ծախսվում է ավելի քիչ՝ մոտ 2000 ԱՄՆ դոլար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *