2014-ից կոալիցիայի ավիահարվածներից Սիրիայում և Իրաքում մահացել է շուրջ 350 մարդ. պաշտոնական

2014 թվականին մեկնարկած ԱՄՆ գլխավորած կոալիցիայի «Անքակտելի վճռականություն» (Inherent Resolve) գործողության շրջանակում՝ Իրաքում և Սիրիայում կոալիցիայի ավիահարվածներից 352 քաղաքացիական է սպանվել: Այս մասին նշված է կոալիցիայի կողմից թողարկվող CJTF–OIR հանդեսում:

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածները ԻՄ դիրքերին Քոբանիում։ Նկարը՝ ASSOCIATED PRESS-ի

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածները ԻՊ դիրքերին Սիրիայի Քոբանի քաղաքում (արխիվ)

Նշվում է, որ 2016 թվականի նոյեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում սպանվել է 45 քաղաքացիական: Ներկայում դեռևս քննվում է քաղաքացիականների շրջանում մահացածներին վերաբերող 42 հաղորդագրություն:

Ավելի վաղ՝ Airwars.org կայքը, որը զբաղվում է Սիրիայում և Իրաքում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի և Ռուսաստանի ավիահարվածներից մահացածների մոնիթորինգով, հրապարակել էր տվյալներ, ըստ որոնց՝  միայն 2017 թվականի մարտ ամսին կոալիցիայի ավիահարվածներից Սիրիայում և Իրաքում մահացել է շուրջ 1000 մարդ:

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան կազմավորվել է 2014-ի սեպտեմբերին, այն բանից հետո, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կարողացավ 2014-ի հունիսի կեսերին Իրաքի կառավարական բանակից գրավել մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլը։

Այժմ Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերը աջակցում են Սիրիայի Ռաքքա և Իրաքի Մոսուլ քաղաքների ազատագրման գործողություններին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *