Ավարտվել է ՌԴ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումների «Երկնքի բանալիներ» մրցույթի համաբանակային փուլը

Ապրիլի 20-27-ը Ռուսաստանի Աստրախանի մարզի Աշուլուկ զորավարժարանում անցկացվել է ՌԴ ԶՈւ օդատիեզերական ուժերի զենիթահրթիռային ստորաբաժանումների «Երկնքի բանալիներ»  մրցույթի համաբանակային փուլը։ Ներգրավվել են ՌԴ ԶՈւ բոլոր ռազմական շրջանների ՀՕՊ, ռազմաօդային, ռազմածովային ուժերի  համապատասխան ստորաբաժանումները: 

Այս մասին ապրիլի 30-ին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

Պանցիր-Ս զենիթահրթիռային հրանոթային համալիրը «Երկնքի բանալիներ» մրցույթի ժամանակ

Պանցիր-Ս զենիթահրթիռային հրանոթային համալիրը «Երկնքի բանալիներ» մրցույթի ժամանակ

Մրցույթի ընթացքում Ս-300, Ս-400 ԶՀՀ-ներով, Պանցիր-Ս  զենիթահրթիռային հրանոթային համալիրների ավելի քանի 50 հրթիռի կիրառմամբ ընդհանուր առմամբ խոցվել է 25 աէրոդինամիկ, բալիստիկ և ցամաքային թիրախ։ Մրցույթին ներգրավվել են նաև Սու-34, Սու-24, ՄիԳ-29 կործանիչներ։

Մարտական հրաձգության հետ մեկտեղ անցկացվել են նաև, արձակման կայանների լիցքավորման, պայմանական հակառակորդի օդային հարձակման կանխման, զինտեխնիկայի վարորդների մրցումներ։

Մրցույթում առաջին հորիզոնականը գրավել են Արևելյան ռազմական շրջանի զենիթահրթիռային ստորաբաժանումները։

Համաբանակային փուլի հաղթողները մասնակցելու են «Երկնքի բանալիներ» միջազգային մրցույթին, որն անցկացվելու է ընթացիկ տարում՝ հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը՝ Աշուլուկ զորավարժարանում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *