Թուրքիայում ավարտվել են հերթական հարվածային ԱԹՍ-ի փորձարկումները

Ապրիլի 28-ին Թուրքիայում ավարտվել են TAI տեղական ավիաշինական ընկերության նախագծած «Անքա» հարվածային անօդաչու թռչող սարքի կրակային փորձարկումները: ԱԹՍ-ն սպառազինվել է երկու տեսակի, տարբեր հեռահարության 6 միավոր հրթիռով:

Հարվածային ԱԹՍ-ի վրա տեղադրվել է 4 միավոր 70 մմ տրամաչափի CİRİT և երկու միավոր 160 մմ տրամաչափի UMTAS հրթիռ: Երկուսն էլ արտադրում է թուրքական «Ռոքեթսան» ռազմարդյունաբերական ընկերությունը:

UMTAS հրթիռի մարտավատեխնիկական բնութագրեր.

  • Տրամաչափը — 160 մմ,
  • Առավեկագույն հեռահարությունը — 8 կմ,
  • Նվազագույն հեռահարությունը — 0,5 կմ,
  • Զանգվածը — 37,5 կգ,
  • Մարտագլխիկի տեսակը — տանդեմային զրահահար,
  • Նշանառությունը — ինֆրակարմիր կամ լազերային,
  • Թիրախի տեսակները — ծանր զրահապատ / զրահապատ մեքենաներ
  • Տեղադրված է — ուղղաթիռներ (AH-1W, T-129 ATAK), ԱԹՍ-ներ («Անքա»), ցամաքային մեքենաներ և այլն:
Թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրության UMTAS հրթիռ

Թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրության UMTAS հրթիռ

CİRİT հրթիռի մարտավատեխնիկական բնութագրեր.

  • Տրամաչափը — 70 մմ,
  • Առավելագույն հեռահարությունը — 8 կմ,
  • Նվազագույն հեռահարությունը — 1,5 կմ,
  • Զանգվածը — 5 կգ,
  • Մարտագլխիկի տեսակը — զրահահար, բազմանպատակային,
  • Տեղադրված է — ուղղաթիռներ (AH-1W, T-129 ATAK), ԱԹՍ-ներ («Անքա»), ցամաքային մեքենաներ և այլն:
Թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրության CİRİT հրթիռ

Թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրության CİRİT հրթիռ

«Անքան» թուրքական TUSAŞ (թուրքական ավիացիոն և տիեզերական արտադրանքների ընկերություն, նույնն է՝ TAI – Turkish Aerospace Industries) ռազմարդյունաբերական ընկերության կողմից նախագծված և կառուցված անօդաչու թռչող սարք է:

2004-ի դեկտեմբերի 24-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության և թուրքական ավիացիայի և տիեզերագնացության ընկերության (TUSAŞ) միջև ստորագրված համաձայնագրով մեկնարկել է Անքայի կառուցումը: Միջին բարձրության վրա թռնող սարքը առաջին անգամ ցուցադրվել է 2010-ին:

Մարտավարատեխնիկական բնութագրեր.


  • Իրանի երկարությունը – 8մ,
  • Թևերի բացվածքը – 17,3 մ,
  • Գործողության շառավիղը ուղիղ տեսանելիության պայմաններում– 200 կմ,
  • Թռիչքային զանգվածը – 1600 կգ,
  • Վառելիքի զանգվածը – 250 կգ,
  • Օգտակար բեռնատարողությունը – 200 կգ,
  • Շարժիչը – 114 կՎտ հզորությամբ, 2 մխոց, տուրբո Thielert Centurion 2,0,
  • Առավելագուն արագությունը – 217 կմ/ժ,
  • Սովորական արագությունը – 140,7 կմ/ժ,
  • Թռիչքի առաստաղը – 9144 մ,
  • Թռիչքի առավելագույն տևողությունը – 24-32 ժամ,
  • Բազային ռադարը – Ասելսան Սար (Aselsan Sar):
  • Թևերի մակերեսը – 13,6մ²,
Թուրքական ԹԱԻ ընկերության րտադրության «Անքա» հարվածային ԱԹՍ

Թուրքական ԹԱԻ ընկերության րտադրության «Անքա» հարվածային ԱԹՍ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *