Ապրիլի 20-28-ը թուրք-քրդական բախումներում սպանվել է Թուրքիայի 12 ուժային

Ապրիլի 29-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքը հայտնել է, որ ապրիլի 20-ից 28-ը ընկած ժամանակահատվածում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ Թուրքիայի ուժայինների գործողություններում ընդհանուր առմամբ սպանվել է Թուրքիայի ԶՈւ 12 զինծառայող, վիրավորվել՝ ևս 15-ը:Փոխանցում է թուրքական պետական «Անադալու» գործակալությունը:

Ապրիլի 19-ից Թուրքիայի ուժայինները գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ Շրնաք նահանգում

Ապրիլի 19-ից Թուրքիայի ուժայինները գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ Շրնաք նահանգում

Աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիայի ուժայինները երկրի հարավարևելյան և արևելյան մի քանի նահանգներում «շարքից հանել են» քրդական կառույցի 112-ի զինյալի: Գործողությունները հիմնականում իրականացվել են Շրնաք, Հաքքարի, Սիիրթ (Սղերթ), Մարդին, Թունջելի, Բիթլիս, Կարս նահանգներում:

Բացի այդ, մայիսի 1-ին Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի Ամանոս լեռներում Թուրքիայի ուժայինների և PKK-ի զինյալների միջև բախումներում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, ևս մեկ «գյուղական պահապան»: Այսպիսով վիրավորված ուժայինների թվաքանակը հասել է 17-ի: Հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Վիրավորված ուժայիններին տեղափոխել են հիվանդանոց: Ամանոս լեռներում Թուրքիայի զինուժը շարունակում է գործողությունները քրդական կառույցի դեմ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ուժայինների և քրդերի միջև բախումները երկրի արևելքում և հարավում սկսել են դեռևս 2015-ի ամռանից: Մինչև այժմ մի շարք բնակավայրեր մեծ նյութական վնասներ են կրել: Բացի այդ, մոտ 355 հազարից մինչև կես միլիոն մարդ ստիպված է եղել տեղահանվել երկրի այդ հատվածներից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *