Թուրքիան և Կատարը օդային դեսանտավորման վարժանքներ են անելու

Մայիսի 3-4-ին Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի դեսանտայինները Կայսերիում անցկացնելու են օդային դեսանտավորման վարժանքներ: Զորավարժությանը ներգրավվելու են նաև Կատարի ռազմաօդային ուժերը:  Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Թուրքիայի ԶՈւ դեսանտավորներ

Թուրքիայի ԶՈւ դեսանտավորներ

«Էրջիես-2017» զորավարժությանը մասնավորապես ներգրավվելու են թուրքական զինուժի հատուկ նշանակության ուժերը (կոմանդոս)՝ բրիգադի մակարդակով:

Այդ նպատակով վարժանքներին կներգրավվեն Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի 1-ին հատուկ նշանակության բրիգադի 4 միավոր բազմանպատակ ուղղաթիռ, ռազմաօդային ուժերի 4 միավոր բետնատար ինքնաթիռ: Կատարից զորավարժությանը կներգրավվի մեկ միավոր C-130 բեռնատար ինքնաթիռ՝ իր անձնակազմով:

Այս զորավարժությունն ամենամյա է: Ստորև ներկայացնում ենք հատված 2016 թ. անցկացված վարժանքներից:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *