Լիբանանի սահմանին բախվել են «Ան-Նուսրայի» և «Իսլամական պետության» զինյալները

Ապրիլի 28-ին Սիրիայի և Լիբանանի սահմանամեձ շրջաններից մեկում «Ան-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների վրա: Մերձավոր Արևելքի երկու խոշորագույն ահաբեկչական կառույցների միջև բախումները շարունակվում են:

Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ» լրատվական գործակալությունը՝ փոխանցելով սեփական աղբյուրից ստացած տեղեկությունները:

«Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորման զինյալներ

«Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորման զինյալներ

Նախկինում «Ալ-Կաիդայի» սիրիական թև, իսկ վերջին տարիներին՝ որպես անկախ կառույց հանդես եկով «Ան-Նուսրայի» զինյալները հարձակվել են ԻՊ զինյալների վրա՝ Լիբանանի սահմանին շատ մոտ, Սիրիայի տարածքում տեղակայված լեռնային վայրերից մեկի տարածքում:

Ըստ ռուսաստանյան գործակալության աղբյուրի՝ կողմերը պայքարում են լեռնային, կիրճերով լի վայրերում վերահսկողություն հաստատելու համար, քանի որ այնտեղով բավականին հարմար է զենք տեղափոխել և զինել Սիրիայում կռվող զինյալներին:

Բացի այդ, երկու խոշոր ահաբեկչական կառույցները պայքարում են տարբեր երկրներից Մերձավոր Արևելք տեղափոխվող ծայրահեղական իսլամիստներով իրենց շարքերը համալրելու համար:

Լիբանանի բանակի ստորաբաժանումները հրետակոծել են ահաբեկչական խմբավորումների դիրքերը: Իսկ Լիբանանում գործող շիայական «Հեզբալլահ» խմբավորումը վերահսկում է Լիբանան-Սիրիա սահմանի ռազմավարական նշանակության կետերի զգալի մասը: Ըստ այդմ՝ ահաբեկչական խմբավորումների համար Լիբանան անցնելու համեմատաբար «անվտանգ» վայրերը բավականին քիչ են:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *